Դեկտեմբերի 21-ին Ազգային ժողովը գումարել է 6-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը, բյուջետային քննարկումներին մասնակցել է կառավարությունը՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Ներկայացնելով 2018-ի պետբյուջեի նախագիծը՝ ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ ԱԺ խմբակցությունները և պատգամավորները երկրորդ փուլում ներկայացրել են 32 առաջարկ՝ 4,8 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Կառավարության և Ազգային ժողովի առաջարկությունների արդյունքում բյուջեի լրամշակված նախագծով վերջնական ցուցանիշները կազմել են. եկամուտներ՝ 96 մլրդ 428 մլն դրամ, ծախսեր՝ 101 մլրդ 538 մլն դրամ, դեֆիցիտ՝ 5 մլրդ 110 մլն դրամ:
28 կողմ, 4 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն ընդունել «Արցախի Հանրապետության 2018-ի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքը: